ՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի և անհայտ կորածների տվյալները Մյասնիկյանում խայտառակ վիճակ ա, սարսափելի, ոչ մեկդ չի՞ անցել էդ մասով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելը Երկրի փաստացի ղեկավարը բացահայտ ասում է՝ ինքն է դատում․ Լևոն Քոչարյան Աստանայում հերքել են Փաշինյանին վերագրվող հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալ Մասնավոր տրանսպորտն իրավունք չունի Երևան քաղաքում կանգառ կատարի․ Տիգրան Ավինյան Ավինյանի կոշտ հայտարարությունը․ «Մարզային տրանսպորտը չպետք է Երևան բերի ներքաղաքային տրաֆիկ» 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են Գիշերային վթար Երևանում․ «Nissan»-ը գլխիվայր, «Lada»-ն կողաշրջվել է 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել․ Յոլյան Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա Հայտնաբերվել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է 

Ինչպես դուրս գալ այս փակ շրջանից. Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

Որքան շուտ հասկանանք, որ Հայաստանում չկա ընդդիմություն և պետք էլ չէ´ ընդդիմություն, զարգացումներն ավելի առողջ ու արագ կգնան։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Ընդդիմություն լինում է քաղաքական դաշտի, քաղաքական պրոցեսների, քաղաքական բանավեճի պայմաններում։

Այսօրվա Հայաստանի պայմաններում ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել. փլուզվող պետություն, աննկարագրելի թվով զոհեր, Արցախի կորստի նախաշեմ, անհեռանկար և հուսահատ հասարակություն, թշնամու կողմից նոր ճնշումներ ու սպառնալիքներ։

Այս պայմաններում ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ քաղաքական դասավորվածություններ։ Այս պայմաններում նույնիսկ իշխանություն, մեծ հաշվով, չկա, էլ ո՞ւր մնաց՝ ընդդիմություն։

Ամենակոպիտ սխալներից է՝ այսօրվա Հայաստանում ինքնաընկալվել որպես ընդդիմություն, որպես խորհրդարանական ընդդիմություն, որպես նվազ ձայներ ստացած քաղաքական միավոր։ Դա էապես փոքրացնում է օրակարգի դիապազոնը և լայն հասարակության հետ կոմունիկացիոն հնարավորությունները։ Չի կարելի ելման կետ ընդունել վերջին ընտրությունների անառողջ արդյունքները. ի վերջո, դա նույնն էր, թե Տիտանիկից փրկվածները վստահության քվե տային Տիտանիկի նավապետին։

Հայաստանին հիմա ոչ թե ընդդիմություն է պետք, այլ՝ առկա կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա հասարակությանը հեռանկարը։ Կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա իրավիճակը կայունացնելու, վտանգները նվազեցնելու, պետությունը կանխատեսելի զարգացման հուն բերելու ճանապարհը։ Կառավարող թիմին այլընտրանք, որը ժողովրդին մենակ չի թողնի, քաղաքացուն, հանրային տարբեր շերտերին մենակ չի թողնի ու մարդկանց հետ կխոսի՝ նրանց կողմից վստահության որոշակի պաշար ունենալով։

Գործող կառավարող թիմը հասարակությանը դնում է հոտի տեղ՝ ընդհանրապես չի խոսում հասարակության հետ, կարևոր, շրջադարձային բանակցություններից առաջ չի խոսում, ոչ մի կարևոր հարցի շուրջ չի խոսում։ Վարչապետ, նախագահ, արտգործնախարար փոխում են մեր պետության աշխարհագրությունը, քարտեզը, պատմությունը, հեռանկարը՝ առանց հասարակության հետ մի բառ քննարկելու։ 

Կառավարող թիմին այլընտրանքի հիմնական առաքելություններից մեկը բարդ ու բազմաշերտ հասարակության հետ վստահության երկխոսություն հաստատելն է՝ վերափոխելով նարատիվը, որ հասարակությունը հոտ չէ, այլ՝ ուժեղ ու վճռական գործոն։ Ընդդիմությունը չի կարող փոխել վիճակը, իսկ կառավարող թիմին այլընտրանք սոլիդ համակարգը՝ կարող է։

Կառավարող թիմին այլընտրանքի և ընդդիմության բովանդակային տարբերությունները լավ հասկանում են հարթակի առանձին գործիչներ, շա´տ ավելի լավ հասկանում է հրապարակը, իսկ լայն հասարակությունն ուղղակիորեն արդեն դնում է այդ պահանջը՝ ձևավորել գործող իշխանությանը սոլիդ այլընտրանք, որը կխոսի իր հետ՝ իր պրոբլեմների մասին և ունակ կլինի դառնալ իշխանություն։ Շարունակությունը տեխնիկական հարց է։

Լայն հանրության թվացյալ անտարբերության հետևում իրականում այս չբավարարվող պահանջն է։ Ի՞նչ պարտադիր է՝ ընտրությունը լինի քվեարթերթիկով, հիմա էլի ընտրություն է՝ գնալ հին ճանապարհո՞վ, թե՞ բաց  քննարկել ու հասկանալ՝ ինչն է մեզ խանգարում, և գնալ լուրջ վերափոխումների ճանապարհով։ Հենց դա արեցինք, բարդ ու «անլուծելի» թվացող հարցերը՝ տեխնոլոգիաների, ձևակերպումների, կոնսոլիդացիայի, հանրային ակտիվության, դրսի աջակցության, արտաքին ընկալման, նոր դեմքերի, նոր ասելիքի, կստանան իրենց պարզ լուծումները։

Շարունակելի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովն ասել է, որ Արևմուտքը երբեք չի կարողացել արդար մրցակցություն ցուցաբերելՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի և անհայտ կորածների տվյալներըՄյասնիկյանում խայտառակ վիճակ ա, սարսափելի, ոչ մեկդ չի՞ անցել էդ մասովՌոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելըՆեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իԵրկրի փաստացի ղեկավարը բացահայտ ասում է՝ ինքն է դատում․ Լևոն ՔոչարյանԱստանայում հերքել են Փաշինյանին վերագրվող հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալՍաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է հարավում գտնվող օբյեկտներում հրդեհի և զոհերի մասինՄասնավոր տրանսպորտն իրավունք չունի Երևան քաղաքում կանգառ կատարի․ Տիգրան ԱվինյանԱվինյանի կոշտ հայտարարությունը․ «Մարզային տրանսպորտը չպետք է Երևան բերի ներքաղաքային տրաֆիկ»5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել ենԳիշերային վթար Երևանում․ «Nissan»-ը գլխիվայր, «Lada»-ն կողաշրջվել էԲենզինը կարժենա երկու դոլարից էլ պակաս, երբ մենք հաղթենք Իրանին․ Թրամփ50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել․ ՅոլյանՆյու Յորքում բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն աՀայտնաբերվել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էՄի քանի օր անձրև չի գա․ եղանակի տեսությունԻրանի իշխանությունները կրկնապատկել են բենզինի գինը«Երևանտրանս» ՓԲԸ-ն շուտով կլուծարվիՎանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՄի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել. նրանց թվում՝ մարզպետարանի կրթության վարչության պետըՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներԳործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները. պատգամավորԱվելի քան 800 փրկարար պայքարում է կրակի դեմՊապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ ուսումնական զորամասեր, հետևել ուսումնական գործընթացի կազմակերպմանըՄիրզոյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահինԱյսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն էՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԲյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»«Հրապարակ»․ Հիմա էլ փոխնախագահների պաշտոններն են բաժանում Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացելԵրևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվելԿյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան
Ամենադիտված