Քլոե Քարդաշյանն առաջին անգամ խոսել է փոխնակ մորից իր նորածին որդու մասին
Լուսանկարներ38-ամյա Քլոե Քարդաշյանը կիսվել է նորածին որդի դաստիարակելու իր անձնական պատմությամբ։ Այս մասին նա խոսել է Elle-ին տված հարցազրույցում։
«Փոքրիկ մարդկանց անհավանական մեծահասակների վերածելու ունակությունը պատիվ է և պարգև: Ես սիրում եմ ամեն ինչ, նույնիսկ դժվար պահերը: Մենք պետք է լրջորեն վերաբերվենք մեր դերերին, հատկապես այս ժամանակաշրջանում, երբ երեխաներին այնքան շատ տեղեկատվություն է հասանելի, որին նրանք հանդիպում են վաղ տարիքում»,- ասել է Քարդաշյանը։
Հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը, ում հետ նա բաժանվել է յոթ ամիս առաջ, երեխա են ունենալու, ում կրում է փոխնակ մայրը։ Որդին ծնվել է օգոստոսի 6-ին։ Զույգը, որն արդեն ունի չորս տարեկան դուստր՝ Թրուն, չի պատրաստվում վերականգնել հարաբերությունները և զբաղվում է իրենց առաջնեկի համատեղ դաստիարակությամբ։