Գերմանիան 686 միլիոն եվրոյի ռազմական տեխնիկա է ուղարկել Ուկրաինա
ԱշխարհԳերմանիայի կառավարությունն ընթացիկ տարում հասցրել է 5,1 մլրդ եվրոյի ռազմական տեխնիկայի մատակարարում հաստատել, որից 686 մլն եվրոյի չափով արդեն ուղարկվել է Ուկրաինա:
Այդ մասին ասված է Գերմանիայի էկոնոմիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության՝ ռազմական արտահանմանը վերաբերող զեկույցի մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
Հատկանշական է, որ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ Գերմանիան 2,9 մլրդ եվրոյի սպառազինություն է արտահանել: