ԵՄ-ն մտադիր է հասնել Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքի գոտու ամբողջական ապառազմականացման. Բորել
Համաշխարհային Մամուլ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը ողջունում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակության այցը Զապորոժիեի ԱԷԿ և մտադիր է հասնել կայանի շուրջ գոտու ամբողջական ապառազմականացման։ Նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունն այժմ մեկնում է Զապորոժիե: Մենք լիովին աջակցում ենք (ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել) Գրոսիին։ Մենք կոչ ենք անում անհապաղ ապառազմականացնել ատոմակայանի՝ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի շրջակայքը»,- ասել է Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
Ավելի վաղ Էներգոդարի իշխանությունները հայտնել էին, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության՝ Զապորոժիե ԱԷԿ կատարած այցից առաջ Ուկրաինայի զինված ուժերը քաղաքը գնդակոծել են օրական ավելի քան 60 անգամ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան