Վերջին երկու օրում ուկրաինական բանակն ավելի քան 1700 զինծառայող է կորցրել. ՌԴ ՊՆ
Ռուսաստան
Ուկրաինական զինուժի փորձերը՝ վերսկսել հարձակումները Նիկոլաև-Կրիվոյ Ռոգի և այլ ուղղություններով՝ ձախողվել են:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով, ուկրաինական բանակը հատկապես շոշափելի մարդկային և ռազմատեխնիկական կորուստներ է կրել Արխանգելսկ, Օլգինո և Տերնովյե-Պոդի ուղղությամբ իրականացված հարձակումների ժամանակ և ստիպված է եղել նահանջել:
Կոնաշենկովը նշել է նաև, որ երկու օրվա ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ ավելի քան 1700 զինծառայող, խոցվել տասնյակ տանկեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և այլ ռազմական տեխնիկա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)