ԱՄՆ-ում արջը մտել է խանութ, կոնֆետ գողացել և հեռացել (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ում արջը մտել է խանութ և կոնֆետ գողացել՝ այն քարշ տալով դրամարկղի կողքով, գրում է NDTV-ն։ Հանրախանութի աշխատակիցներից ու այցելուներից ոչ ոք չի համարձակվել կանգնեցնել գազանին։
Գիշերային հերթափոխով աշխատող գանձապահ Քրիստոֆեր Քինսոնի խոսքով՝ արջը մտել է խանութ և անմիջապես գնացել քաղցրավենիքի բաժին, կարծես գիտեր, թե ինչ ապրանք է իրեն պետք։
«Նա եկավ խանութ, հոտոտեց կոնֆետը, իսկ հետո գնաց, հենց որ վերցրեց իր ուզած մթերքը», - մեկնաբանել է տղամարդը։
Քրիստոֆերը խոստովանել է, որ վախեցել է տեղի ունեցողից և չգիտի, թե ինչպես իրեն պետք է պահեր նմանատիպ իրավիճակում։ Ճիշտ է, տղամարդու խոսքով, մոտ 20 վայրկյան հետո նա ուշքի է եկել ու փորձել հնարավորինս հանգիստ լինել։
Բացի այդ, կենդանու հետագա ներխուժումը կանխելու համար Քրիստոֆերը փակել է դուռը աղբի տոպրակով և ավելով՝ հաճախորդներին թույլ տալով մեկ-մեկ մտնել խանութ:
Տեսանյութն՝ այստեղ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)