Ավստրալիայում ավելի քան 200 սև դելֆին է ափ նետվել (տեսանյութ)
ՏեսանյութերԱվստրալիայում՝ Թասմանիա կղզու լողափին, հայտնաբերվել են 230 սև դելֆիններ։ Նրանք ափ են դուրս նետվել, հայտնում է CNN-ը։
35 դելֆինի հաջողվել է ողջ մնալ, նրանց փրկությանն է ուշադրություն դարձվել առաջին հերթին, ասել է Թասմանիայի վայրի բնության ծառայության գործառնությունների տնօրեն Բրենդոն Քլարկը։
Ըստ AFP-ի, կաթնասունները լողացել են Մակքուորի նավահանգստի մոտ: Երկու տարի առաջ էլ այնտեղ նման դեպք է տեղի ունեցել՝ ափին մոտ 500 դելֆին էր հայտնաբերվել, որոնցից ավելի քան 300-ը` սատկած վիճակում։