Հարբած ռուս կինը տաքսու վարորդից պահանջել է ծեծել իրեն (տեսանյութ)
ՏեսանյութերՌԴ Կրասնոյարսկում հարբած ուղևորը հրաժարվել է տաքսիից իջնել և վարորդից պահանջել է հարվածել իրեն։ Այս մասին հայտնում է REN TV-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ երեկո ռուս կինը ընկերուհու հետ վերադառնում էր խնջույքից։ Երբ վարորդը նրանց հասցրել է նշանակված վայր, աղջիկը սկսել է հրաժարվել դուս գալ մեքենայից։ Տաքսու վարորդի խնդրանքին՝ լքել մեքենան, ռուս կինն ասել է. «Չեմ հեռանա։ Հարվածիր ինձ»:
Որոշ ժամանակ անց ուղեկցորդին հաջողվել է կնոջը համոզել դուրս գալ մեքենայից և գնալ տուն։