ՌԴ-ում ոստիկանության կապիտան Ռաֆայել Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կնոջ և մանկահասակ երեխաներին (տեսանյութ)
ՏեսանյութերՌԴ Կինեշմայում ոստիկանության աշխատակից Ռաֆայել Մելքումյանն ընկերոջ հետ հրդեհից փրկել է երկու երեխա ունեցող կնոջն ու թոշակառուին։ Ոստիկանը դա արել է այն պահին, երբ ծառայության չի եղել, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնը։ Մելքումյանն Իվանովոյի մարզում ընկերոջ հետ է եղել, երբ հարևանի տնից լսել է երեխաների ձայները և ծուխ է նկատել, հայտնում է ivanovonews.ru-ն:
Այրվող տնից հաջողվել է դուրս բերել բոլորին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մելքումյանը շարունակում է աջակցել հրդեհից տուժած հարևաններին. նա օգնում է նրանց հագուստ ու անհրաժեշտ իրեր է ձեռք բերելու հարցում: