Տաջիկստանի նախագահը ձմերուկի ու սեխի բուրգեր է նվիրել Պուտինին (տեսանյութ)
ՏեսանյութերՏաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի առթիվ։ Այս մասին հաղորդում է Iz.ru-ն:
Ռահմոնը Ռուսաստանի ղեկավարին յուրօրինակ նվեր է մատուցել՝ նա ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Կոնստանտինովսկի պալատում բերել է տաջիկական ձմերուկների և սեխերի հսկա բուրգերում։ Պալատի տարածքում այլ մրգերից «գորգեր» են փռվել։