Հայտնի է` վիտամինների որ համակցությունն է վտանգավոր
Գիտություն և Մշակույթ
Որոշ վիտամիններ խորհուրդ չի տրվում համատեղել: Այս մասին «Մոսկվա 24»-ին հայտնել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Մասնագետի խոսքով՝ վիտամին B12-ը չի ներծծվում A, C, E վիտամիններով և նիկոտինաթթվով։ Վիտամին D-ն և վիտամին A-ն նույնպես պետք է ընդունվեն առանձին, քանի որ դրանք ոչնչացնում են միմյանց:
«Երկաթը լավ չի ներծծվում E վիտամինի, կալցիումի, մագնեզիումի, ցինկի հետ: Ընդհանուր առմամբ, երկաթն ավելի լավ է առանձին օգտագործել: Պղինձը վիտամին C-ի հետ նույնպես լավ չի համատեղվում», - ասել է Սոլոմատինան:
Ինչպես բացատրել է բժիշկը, խորհուրդ է տրվում վիտամիններ ընդունել ուտելուց հետո երկու ժամ տարբերությամբ, որպեսզի դրանք ավելի լավ ներծծվեն օրգանիզմում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)