Եվրոպական համալսարանում մեկնարկել է Արարատյան ալյանս մտքի կենտրոնի Երիտասարդական ֆորումը
ՏեսանյութերՇարունակվում է Արարատյան ալյանս մտքի կենտրոնի համաժողովը։ Եվրոպական համալսարանում մեկնարկեց «Երիտասարդական ֆորում», որին ներկա էին թվով 13 բուհի ուսանողներ, ինչպես նաև Ռուսաստանի դաշնությունից, Արցախից, սփյուռքից հրավիրված բանախոսներ և ուսանողներ։ Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, ով կարևորեց անվատանգությունը, կրթությունը հրաշալի երկիր ունենալու և այնտեղ ապրելու համար։ Դրա կայացման համար կարևորեց ուսանողների դերը և ներկաներին մաղթեց առողջ քննարկում և լավ օր։ Արարտյան ալյանս մտքի կենտրոնի համակարգող Թաթուլ Մանասերյանն էլ շնորհակալություն հայտնեց Եվրոպական համալսարանին մեկ հարկի տակ իրենց և 18 բուհի ուսանողներին հյուրընկալելու համար։ «Սիրելի ուսանողներ, այսօր ձեր ներկայությունը խոսում է նրա մասին, որ համաժողովը շարունակական է լինելու և այն հնարավորություն կտա մեկտեղելու մեր ուժերը։ Նպատակ կա համաժողովից հետո հավաքել ձեր մտքերը և զետեղել ժողովածուի մեջ»,- նշեց Մանասերյանը։ Նա ներկաներին նաև փոխանցեց Արարատյան ալյանսի հիմնադիր Արա Աբրահամյանի ողջույնի խոսքը։
Առաջին ելույթով հանդես եկավ համալսարանի շրջանավարտ, Քաղաքացիական խորհուրդի ներկայացուցիչ Ռաշիդ Մարտիրոսյանը, ապա ուսանողներ։ Ֆորումը շարունակվում է առողջ քննարկման մթնոլորտում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)