ԱՄՆ-ում մանկապարտեզի դաստիարակներին բանտ են ուղարկել երեխաներին վախեցնելու համար (տեսանյութ)
ՏեսանյութերՄիսիսիպիում ԱՄՆ դատարանը մեղադրանք է առաջադրել Համիլթոնի մանկապարտեզի հինգ նախկին աշխատակիցների՝ կապված երեխաների նկատմամբ բռնության հետ: Այս մասին հայտնում է CBS-ը՝ հղում անելով Մոնրո շրջանի շերիֆի գրասենյակին։
Վարույթի պատճառ է դարձել սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են կանայք մոտենում երեխաներին «Ճիչ» սարսափ ֆիլմերի շարքից հայտնի դիմակով և վախեցնում նրանց։ Այդ պահին երեխաները լացում ու գոռում են:
Սիերա Մաքքենդլեսը, Օսի-Աննա Քիլբերնը, Ջենիֆեր Նյումանը և Չեյեն Միլսը (բոլորը 20-ն անց) մեղադրվել են երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու երեք հոդվածներով: Մեկ այլ աշխատակցի, որը ներգրավված չի եղել, մեղադրանք է առաջադրվել դեպքի մասին չհայտնելու համար:
Բոլոր հինգն էլ ուղարկվել են Մոնրո շրջանի բանտ: