Հայաստանն ամենաշատն է շահել ԵԱՏՄ-ից, քան մնացած 4 երկրները. զրույց Թաթուլ Մանասերյանի հետ (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով (երեկ էլ՝ նեղ կազմով) նիստը: Ո՞րն է եղել գլխավոր և կարևոր արդյունքը:
«Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը հյուրընկալել է նիստին քաջատեղյակ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանին, զրուցել տնտեսական ամենատարբեր թեմաների շուրջ:
Իսկ ինչ վերաբերում է հենց այս տարվան՝ 2022թ.-ին, ապա մի քանի երկրից Հայաստան ժամանակավոր բնակության եկած քաղաքացիների թիվը 250.000-ից անցնում է, բնականաբար, ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում: Դա բավական լուրջ ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության վրա, անգամ այդ դեպքերը «անհետևանք» չեն մնում՝ դրական առումով:
Նիստի ընթացքում նաև գյուղատնտեսական կոոպերացիային է անդրադարձ եղել, իհարկե, նաև միասնական էներգետիկ շուկայի ձևավորմանը, մասնավորապես՝ գազի, նավթի և դրանց գների համաձայնեցմամբ, որը վերաբերում է ոչ միայն ՀՀ-ին, այլ նաև մյուս անդամ երկրներին:
Իհարկե, սա նորություն չէ. 2 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած գագաթնաժողովում արդեն իսկ բարձրացվել էին այս հարցերը: Մինչև 2025թ.-ն էլ նախատեսվում է միասնական շուկա ձևավորել:
Սա շատ լուրջ գործոն է՝ անդամ երկրներից յուրաքանչյուրի ազգային տնտեսությունը զարգացնելու, հատկապես Հայաստանի Հանրապետության համար, մյուս կողմից՝ մի քանի 100 մլն դոլարի հասնող, առայժմ դոլարով է հաշվվում, բայց, կարծում եմ, ռուբլով հաշվարկ կգնա, այդ գումարները ներդրվելու են գյուղատնտեսական կոոպերացիան, արտադրական կոոպերացիան, արդյունաբերությունը զարգացնելու համար:
Հայաստանին սա օդ ու ջրի նման անհրաժեշտ է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր