Մադամ Տյուսոյի թանգարանում էկոակտիվիստները «հարձակվել են» Չարլզ III-ի մոմե արձանի վրա (տեսանյութ)
ՏեսանյութերՄադամ Տյուսոյի թանգարանում տորթով «հարձակվել են» թագավոր Չարլզ III-ի վրա։ Եվ կրկին՝ Just Stop Oil շարժման էկոակտիվիստները, որոնք այսպիսով կոչ են անում անդրադառնալ կլիմայական փոփոխության խնդրին:
Տորթերով հարվածելուց հետո ակտիվիստները հանել են վերաշապիկները՝ ցույց տալով Just Stop Oil գրությամբ շապիկները: Այնուհետեւ նրանք փորձել են պատմել վառելիքի արդյունահանման՝ կլիմայի վրա ունեցած բացասական հետեւանքների մասին:
Հիշեցնենք, որ Just Stop Oil-ի էկոակտիվիստները նման պահվածքով փորձում են ստիպել կառավարություններին հրաժարվել նավթից եւ այդպիսով կանխել կլիմայական աղետը: Արվեստի գործերի վրա հարձակումներն ակտիվիստները բացատրում են այն բանով, երբ աղետ լինի եւ սնունդը սակավ դառնա, նկարները կկորցնեն իրենց ողջ արժեքը։