Չարբախի տներից մեկում ավելի քան 1,5 կգ մարիխուանա ու կանեփի թփեր են հայտնաբերվել
ՏեսանյութերՈստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 19-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ներքին Չարբախի 7-րդ փողոցի տներից մեկի բնակիչը բակում աճեցնում է թմրանյութ պարունակող և մշակումն արգելված բույսեր, այլ կերպ ասած` կանեփ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Հոկտեմբերի 21-ին իրավապահներն այցելեցին հիշյալ տուն: Զննությամբ տան բակում հայտնաբերվեց կանեփի 23 թուփ:
Բացի այդ, տանտերը ներկայացրեց ընդհանուր 1650 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ: Նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: