Զայրացած գոմեշը հարձակվել է ամերիկուհու վրա և պոզով հարվածել նրա մեջքին (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ում տեղի բնակչուհին հոսպիտալացվել է բիզոնի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Տեխասի Caprock Canyons State Park and Trailway-ում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը անցնում ցուլերի կողքով, և նրանցից մեկը նկատում է ամերիկուհուն, որից հետո հարձակվում է։
Նա փորձել է փախչել կենդանուց, սակայն վերջինիս հաջողվել է պոզերով հարվածել նրա մեջքին, որից հետո հետ է քաշվել։ Տուժածը հոսպիտալացվել է. բժիշկները նրա մոտ քերծվածքներ են ախտորոշել։