Շրի Լանկայում կապիկը եկել է երկար տարիներ իրեն կերակրած տղամարդու հուղարկավորությանը (տեսանյութ)
ՏեսանյութերՇրի Լանկայում կապիկը եկել է երկար տարիներ իրեն կերակրած ու խնամած տղամարդու հուղարկավորությանը։ Այս մասին հայտնում է Dodo-ն։
56-ամյա Պիտամբարամ Ռաջանը շատ էր սիրում կենդանիներ և երկար տարիներ կերակրում էր մի կապիկի, որը նրան այցելում էր անտառից։ Երբ Ռաջանը մահացավ, նրա հարազատները հրաժեշտի արարողություն անցկացրին նրա տանը։
Այդ օրը կապիկը, ինչպես միշտ, եկել է ընկերոջ մոտ և տեսնելով նրան դագաղում, վրդովվել է։ Ականատեսների վկայությամբ՝ կենդանին իսկական վիշտ է դրսևորել. կապիկը նստել է դագաղի մոտ, սկսել է շոյել ընկերոջ գլուխը՝ փորձելով «արթնացնել նրան» և նույնիսկ համբուրել է նրա ճակատը։