Զբոսաշրջիկը զիփլայն վարելիս ընկել է և մահացել (տեսանյութ)
ՏեսանյութերԲրազիլիայի հայտնի ծովափնյա հանգստավայրում տեղացի զբոսաշրջիկը զիփլայնով անցել է ավազաթմբի վրայով և մահացել դժբախտ պատահարի հետևանքով: Տղամարդու մահվան տեսանյութը հրապարակում է Globo պորտալը։
Բրազիլիայի հյուսիսում գտնվող Բելեմ քաղաքից 39-ամյա Սերջիո Մուրիլո դե Լիմա Սանտանան (Sergio Murilo de Lima Santana) իր հանգիստն է անցկացրել երկրի արևելյան ափին գտնվող Canoa Quebrada ծովափնյա հանգստավայրում: Տղամարդը որոշել է փորձել զբոսաշրջիկների շրջանում հայտնի զիփլայնը:
Նկարահանված կադրերում հայտնվել է ողբերգության պահը. երբ տղամարդը գրեթե մոտեցել է հեռավորության կեսին, մալուխը լարված պահող հենարաններից մեկը թեքվել է, և զբոսաշրջիկը տապալվել է գետնին։ Դեպքի վայր ժամանած շտապօգնությունն արձանագրել է տուժածի մահը։
Նշվում է, որ իշխանությունները հետաքննություն են սկսել զբոսաշրջիկի մահվան պատճառների վերաբերյալ։ Քաղաքային իշխանությունները շրջանի բոլոր զիփլայններն արգելել են՝ մինչև անհրաժեշտ ստուգումները չանցկացվեն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)