Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 

«Երեխաները դպրոց գնալուց որոշ ժամանակ անց սկսում են ներկայացնել արդարության մասին իրենց պատկերացումները»․ Անդրեասյան

Գիտություն և Մշակույթ

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Սոցիալական արդարությունը դպրոցում. հավասարություն և հնարավորություն բոլորի համար» խորագիրը կրող ուսուցչական համաժողովը, որի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաժողովին մասնակցում են ավելի քան հարյուր ուսուցիչներ, տնօրեններ, հանրակրթության բնագավառի մասնագետներ, հետազոտողներ, տեղական և միջազգային փորձագետներ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է խնդիրների քննարկումը՝ առանց որոնց, ըստ նախարարի տեղակալի, անհնարին կլինի ապահովել կրթության որակի բարելավումը:

«Սոցիալական արդարության գաղափարը բազմաշերտ երևույթ է․  դրան կարելի է մոտենալ  տարբեր կողմերից, որոնք բոլորն էլ իրենց տեղը, ճշմարտությունը և ազդեցությունն ունեն կրթական գործընթացի վրա։ Ինքս դեռ շատ վաղուց հետաքրքրվել եմ սոցիալական արդարության թեմայի ուսումնասիրությամբ: Կարծում եմ՝ բոլորս առնչվում ենք մի երևույթի, երբ  երեխաները դպրոց գնալուց որոշ ժամանակ անց, սկսում են ներկայացնել  արդարության մասին իրենց պատկերացումները։ Հանդես գալով նախարարության դիրքից՝ պետք է նշեմ նաև, որ մեր անելիքն է հասկանալ, թե որքանով են պետության ձեռնարկած քայլերը և անելիքները սոցիալապես արդար»,- նշել է նախարարի տեղակալը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ որ հանրակրթության նոր չափորոշչի առաջնային խնդիրներից մեկը սոցիալապես ավելի արդար կրթական համակարգ ունենալն է․ «Նոր չափորոշչում սոցիալական արդարությունը դրսևորվում է բոլոր դպրոցներում նույն պայմանների և նույն հնարավորությունների ապահովման պահանջի տեսքով։ Սա արդարության ապահովման ամենակարևոր նախապայմաններից է։ Սոցիալական հավասարության խնդրի արտահայտման ամենատարրական օրինակը կարելի է տեսնել ավագ դասարաններում, երբ որոշ դպրոցներ, ի տարբերություն մյուսների, ունեն այլ՝ առավել բարենպաստ միջավայր և հնարավորություններ։ Խոսքն ավագ դպրոցներում սովորող աշակերտների համար հոսքային ուսուցման հնարավորության մասին է, որից զրկված են միջնակարգ դպրոցում սովորող աշակերտները։ Սա ամենապարզ ու տարրական օրինակներից է, թե ինչպես կարող է պետական քաղաքականության մակարդակում լինել տարբերակված մոտեցում, որն իր հերթին բերում է անհավասարություն ու անհամաչափություն, ինչն էլ հիմք է հանդիսանում ոչ արդար կրթական համակարգի և պայմանների ձևավորմանը։ Նոր չափորոշիչն այս խնդիրը լուծում է՝ նույն մոտեցումը հասանելի դարձնելով մեր բոլոր դպրոցների ու բոլոր երեխաների համար»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, որպես օրինակ, անդրադարձել է նաև բազմահամակազմ դասարաններին։ Ժաննա Անդրեասյանը մտահոգիչ է համարել այն փաստը, որ փոքրաթիվ երեխաներ ունեցող բնակավայրերում աշակերտները տարիներ շարունակ  ստիպված են եղել իրենց կրթությունն իրացնել այլ դասարանների երեխաների հետ, որի հետևանքով ուսուցիչը նրանցից յուրաքանչյուրին կարողանում է հատկացնել շատ ավելի քիչ ժամանակ, քան դա հնարավոր է անել մյուս դպրոցներում․ «Սա իր հերթին անհավասարության մեկ այլ՝ շատ վատ ցուցիչ է և բացասական ազդեցություն է ունենում կրթության որակի վրա։ Մենք հրաժարվում ենք բազմահամակազմ դասարաններում դասեր անելու մոտեցումից՝ պնդելով, որ մեր երկրի բոլոր երեխաների համար պետք է ունենանք կրթության նույն հնարավորությունները։ Օրինակները շատ են։ Կան խնդիրներ, որոնք շատ  տեսանելի են բոլորիս համար, բայց կան իրավիճակներ, որոնց մենք հարմարվում  ենք` դադարելով դրանք նկատել և մտածում ենք՝ այդպես էլ պետք է լիներ։  Կարծում եմ՝ անարդար իրավիճակի ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց այն է, երբ խնդիրները դառնում են անտեսանելի»։

Նախարարի տեղակալն ընդգծել է`ԿԳՄՍ նախարարությունը քաջ գիտակցում է իր դերը և քաղաքականության մշակման ուղղությամբ պետության անելիքը․ «Կարծում եմ՝ որևէ մեկս իրականությունը թաքցնելու կարիք չունի։ Պետք է պարզապես գործընկերային սկզբունքով միասին լուծենք  խնդիրները, որոնք շատ են»։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ուսուցիչների գործունեության մեջ անարդարությունը գնահատման համակարգի միջոցով է դրսևորվում։

«Տեսնում ենք, թե ինչպես գնահատման համակարգը նույնպես կարող է դառնալ անարդար իրավիճակների  ձևավորման շատ ուղիղ հիմք և գործոն։ Այս բոլոր ուղղություններով ունենք բազում անելիքներ։ Անշուշտ, շատ կարևոր է, որ  սոցիալապես արդար քաղաքականությունն ուղղված լինի նաև ուսուցիչներին։ Այս առումով այժմ մշակում ենք շատ կարևոր փաստաթուղթ՝ հենվելով հենց ուսուցչական կազմակերպությունների և նրանց հետ աշխատանքի վրա։ Խոսքը բարեվարքության կանոնների մասին է։ Կարծում եմ՝ այս փաստաթղթի կարիքը բոլորս տեսնում ենք, բայց այն պետք է մշակենք ուսուցիչների հետ միասին։ Ուրախ կլինեմ, եթե կարողանանք համատեղ աշխատել, որպեսզի այս առումով ևս առաջընթաց ունենանք»,- խոսքն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

«Սոցիալական արդարությունը դպրոցում. հավասարություն և հնարավորություն բոլորի համար» ուսուցչական համաժողովի նպատակն է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, մանկավարժական առաջավոր փորձի և հաջողված լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին:

Համաժողովի անցկացումը նախաձեռնել են «Գլոբալ թու լոքալ Արմենիա» (Global to Local Armenia) հասարակական կազմակերպությունը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը։ 

Սոցիալական արդարության վրա հիմնված կրթությունը, ըստ կազմակերպիչների, առաջնորդվում է 4 հիմնական սկզբունքներով՝ հավասար հասանելիություն և մատչելիություն բոլոր երեխաների համար, իրավունքների պաշտպանվածություն և փոխկապակցվածություն՝ անկախ գտնվելու վայրից, որակյալ կրթություն բոլորին, ինչպես նաև երեխայակենտրոն մոտեցում։

Համաժողովի շրջանակում նախատեսվում են պանելային քննարկումներ, սեսիաներ հանրակրթության բնագավառում սոցիալական անարդարության, բուլլինգի կանխարգելման, դպրոցական սննդի ապահովման կարևորության, ազգային փոքրամասնություն համարվող երեխաների դպրոցական կրթության իրականացման և այլ թեմաներով։ Նախատեսվում են առցանց միացումներ միջազգային բանախոսների հետ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ։ Պանելային քննարկումներին մասնակցել է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։

Համաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջունել են նաև «Գլոբալ թու լոքալ Արմենիա» (Global to Local Armenia) հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Իրինա Ալեվերտը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը
Ամենադիտված