Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները Եկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմ Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել է Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Մասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համար Ռաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն են Կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվել Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր Վրթանես Ողբերգական դեպք Կոտայքում․ «Firebird» ԱԲ գործարանի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից ընկել է և մահացել Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն 

2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում անմահացան ոստիկանության զորքերի 39 ծառայողներ (տեսանյութ)

Տեսանյութեր

2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում անմահացան ոստիկանության զորքերի 39 ծառայողներ՝ մինչև վերջին փամփուշտը կռվելով հանուն հայրենիքի, հանուն մեր Արցախի ու Շուշիի։

Տարելիցի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն այցելեց ոստիկանության զորքերի զորամասերից մեկը։

Վահե Ղազարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը և զորամասի հրամանատարությունը ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Եղան նաև «Հավերժության ճանապարհ» անկյունում, որտեղ ներկայացված են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի ծառայողների կյանքն ու մարտական ուղին։

Նույն օրը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այցելեց ոստիկանության զորքերի վարչական համալիր։ Ոստիկանության զորքերի հրամանատարության ուղեկցությամբ Վահե Ղազարյանը շրջեց «Հավերժության պուրակում», ուր տնկված են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների անվանական ծառեր։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության զորքերը պաշտպանական մարտերի են մասնակցել Քարվաճառում, Հաթերքում, Ջրականում և Լիսագորում:

Նոյեմբերի 4-ից ոստիկանության զորքերի ծառայողները մասնակցում էին Քարինտակի պաշտպանությանը։ Թշնամին մեծ ուժերով առաջ էր գալիս, բայց ոստիկաններն անզիջում էին։ Նոյեմբերի 5-ին զորախումբն ընկավ շրջափակման մեջ։ Ոստիկանության զորքերն առաջին զոհը տվեցին նոյեմբերի 5-ին։ Զոհվեց գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտյոմ Միրզոյանը. նրա նռնականետի հարվածներից թշնամին կրում էր ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկայի լուրջ կորուստներ։

Մարտերը ժամ առ ժամ թեժանում էին։ Ոստիկանության զորքերի ծառայողները կռվում էին՝ և՜ թշնամուն թույլ չտալով մտնել Շուշի, և՜ շրջափակումից դուրս գալու համար։ Նոյեմբերի 5-ի թեժ մարտերում Շուշի տանող ճանապարհին զոհվեցին ոստիկանության զորքերի ծառայողներ Սերգեյ Շաքրիկյանը, Վիգեն Միրզոյանը և Սամվել Մելքոնյանը։

Թշնամին մեծացնում էր ճնշումը, շրջափակման օղակը սեղմվում էր։

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ամենաթեժ ու ահեղ մարտը։ Այդ օրը Շուշիի մատույցներում զոհվեցին ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Արմեն Վարդանյանն ու ծառայողներ։ Նրանք մարտնչեցին մինչև վերջին շունչն ու վերջին փամփուշտը։ Արեցին հնարավորն ու անհնարինը։ Եվ փառքով գրեցին իրենց անունները հանուն հայրենիքի ընկած հայորդիների շարքերում։

Հիշենք նրանց անուն առ անուն։

Գնդի հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյան, գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտյոմ Միրզոյան, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյան, վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Էդգար Գասպարյան, դասակի հրամանատար լեյտենանտ Անդրանիկ Մարդոյան, ավագներ Վահագն Հաջաթյան, Վիգեն Միրզոյան, ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյան, սերժանտներ Էդգար Սարգսյան, Գոռ Սարիբեկյան, Սուրեն Գաբրիելյան, կրտսեր սերժանտներ Եղիշե Մարգարյան, Գևորգ Թորոսյան, Արթուր Սահակյան, Հայկ Գևորգյան, Սերգեյ Շաքրիկյան, Բենիկ Լալայան, շարքայիններ Հարություն Ասրյան, Արթուր Աղաջանյան, Վարդան Միրզախանյան, Արտյոմ Բալայան, Մանուկ Իսախանյան, Սամսոն Ղազարյան, Էդվարդ Հակոբյան, Մհեր Մարտիրոսյան, Նորայր Սարգսյան, Լյովա Գալստյան, Մեսրոպ Նազարյան, Աղվան Խալաթյան, Դավիթ Հարոյան, Արտյոմ Ալոյան, Իշխան Վարդանյան, Վարդան Մնացականյան, եղբայրներ՝ շարքային Գևորգ Գևորգյան և կրտսեր սերժանտ Կարեն Գևորգյան, եղբայրներ՝ շարքային Սամվել և ավագ սերժանտ Տիգրան Մելքոնյաններ, եղբայրներ՝ կրտսեր սերժանտներ Կարապետ և Գևորգ Մելքոնյաններ, եղբայրներ՝ շարքայիններ Ժորա և Արամ Արզումանյաններ, եղբայրներ՝ շարքայիններ Լևոն և Արմեն Անթանյաններ։

Փա՜ռք և խոնարհում զոհված բոլոր ոստիկաններին, որոնք իմացյալ մահով զինվորագրվեցին հայոց երկնային գնդին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետոԱդրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոններըԵկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել էՀույն ուսուցիչները հոկտեմբերի 21-ին 24-ժամյա գործադուլ կանցկացնենՍևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ԴատախազությունՈւկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվիՄասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համարՆեթանյահուն սպառնում է Իսրայելի հակառակորդներին նոր հզոր հարվածներովՌաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն ենՎրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունըԿանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվելԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին չի կարողացել ստանալ հրթիռի արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներԵկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր ՎրթանեսՄասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայիՈղբերգական դեպք Կոտայքում․ «Firebird» ԱԲ գործարանի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից ընկել է և մահացելՄարսելում զանգվածային միջոցառումները արգելվել են անկարգությունների պատճառով Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրըTelegraph. Մեծ Բրիտանիան նպատակ ունի առաջնահերթ մուտք ունենալ ԵՄ արհեստական ​​բանականության շուկաԿոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոնՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել ՀայաստանըԵրևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՌուբիոն խոստովանել է, որ Ուկրաինական հակամարտությունը հեշտ չէ լուծելCBS. ԱՄՆ-ը առայժմ չի զրկի ուկրաինացի փախստականներին երկրում մնալու իրավունքիցՍևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ ՓաշինյանԾննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգվածՈւկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներինԲոլսոնարոյի որդուն կասկածում են փողերի լվացման մեջԾեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՀյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվելՎարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտԱրաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարՓրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՌուբիոն կոչ է արել Զելենսկիին կենտրոնանալ հակամարտության դադարեցման վրաՄրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքըՏիչինայի փողոցին հարակից ջրատարից փրկարարները դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասինՀամբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՖրանսիայի արդարադատության նախարարը հոկտեմբերի 17-ի անկարգությունները որակել է իշխանությունների ձախողումՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասինՌուբիո. Թրամփի՝ Ուզբեկստան այցը կքննարկվի 2027 թվականին«Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարումԹրամփի խորհրդականը հայտարարել է, որ Զելենսկու շրջապատը շահույթ է ստանում հակամարտությունից Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններինՍարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. armsport.amՌուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը
Ամենադիտված