Ֆիլիպ Կիրկորովն իր համերգի ժամանակ ծաղկեփնջով հարվածել է դահլիճում գտնվող տղամարդու դեմքին (տեսանյութ)
ՏեսանյութերՖիլիպ Կիրկորովն իր համերգի ժամանակ ծաղկեփնջով հարվածել է դահլիճում գտնվող տղամարդու դեմքին։ Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն չորեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին։
Telegram-ի ալիքներից մեկում տեսանյութ է հրապարակվել արտիստի ելույթից։ Կադրերում Կիրկորովը զայրացած հայացքով մոտենում է դահլիճում գտնվողներից մեկին, մի քանի անգամ ծաղիկներով հարվածում նրան, իսկ հետո նորից բարձրանում բեմ։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ արտիստի ներկայացուցիչ Եկատերինա Ուսպենսկայային հղումով, Կիրկորովը վարդերի փնջով հարվածել է թիմի անդամին։
«Այնտեղ (արտիստի թիմի անդամները) երկրպագուներին թույլ չտվեցին բեմ բարձրանալ, իհարկե, դա (Կիրկորովին) դուր չեկավ: Ֆիլիպը պաշտպանեց երկրպագուներին»,- ասել է Ուսպենսկայան։