Միկոլաևում ռուսական արկը հարվածել է բնակելի շենքին. կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)
ՏեսանյութերՄիկոլաևում (Նիկոլաև) ռուսական արկը հարվածել է բնակելի շենքին, կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից՝ գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Միկոլայև։ «Ահաբեկչական պետության ցինիկ պատասխանը ճակատում մեր հաջողություններին։ Հարված հինգ հարկանի բնակելի շենքին։ Քանդվել է 5-ից մինչև 1-ին հարկը։ Ցավոք, կան զոհեր և վիրավորներ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ռուսաստանը չի հրաժարվում իր ստոր մարտավարությունից։ Եվ մենք չենք հրաժարվի մեր պայքարից։ Օկուպանտները պատասխանատվություն են կրելու Ուկրաինայի և ուկրաինացիների դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության համար»,-գրել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր