Տղամարդիկ գողացել են էքսկավատորներ և դրանց օգնությամբ բանկոմատներ գողացել (տեսանյութ)
ՏեսանյութերՄեծ Բրիտանիայի Քենթ քաղաքում երկու տղամարդ դատապարտվել են ութ և յոթ տարվա ազատազրկման՝ էքսկավատորների միջոցով բանկոմատներ գողանալու համար, հայտնում է Daily Mail-ը։
2019 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի հունվարը 44-ամյա Էնթոնի Պեմբերտին և 61-ամյա Սթիվեն Դևենպորտը գողացել են 306,895 ֆունտ: Տղամարդիկ մի սխեմա են մշակել, ըստ որի՝ նախ գողացել են էքսկավատորը, ապա դրա օգնությամբ ներթափանցել շենքեր, վերցրել բանկոմատներն ու տարել գյուղ։ Այնտեղ դրանք բացել են, գումարը վերցրել են, հետո վառելանյութ են լցրել՝ ապացույցները ոչնչացնելու համար։
Յոթ երեխաների հոր՝ Էնթոնի Պեմբերտիի ԴՆԹ-ն հայտնաբերվել է էքսկավատորների ներսում և ծխախոտի մնացորդների վրա։ Նա իրեն մեղավոր է ճանաչել վեց գողության մեջ: Նա դատապարտվել է ութ տարի ինը ամիս ազատազրկման։ Սթիվեն Դևենպորտը ծառայել է որպես վարորդ։ Նա իրեն մեղավոր է ճանաչել երկու կողոպուտի և երկու հանցանքների համար: Նա դատապարտվել է յոթ տարի հինգ ամիս ազատազրկման։