15-ամյա դեռահասը ձեռքերով բարձրացրել է բեռնատարը, որը ճզմել էր իր հորը (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ում 15-ամյա դեռահասը բարձրացրել է բեռնատարը, որը ճզմել էր իր հորը, գրում է Good News Network-ը։ Սոցցանցերում դպրոցականին հերոս են անվանել։
Մեթյու Ուիլկինսոնը որոշել էր փոխել իր բեռնատար ավտոմեքենայի արգելակները, սակայն մեքենայի տակ աշխատանքներ կատարելիս՝ այն ընկել է տղամարդու վրա։
«Այն ամենը, ինչի մասին կարող էի մտածել, ինձնից դուրս եկող շունչն էր: Ես ուղղակի ճզմվել էի: Չէի կարողանում խոսել, չէի կարողանում շնչել»,- հիշում է Մեթյուն։
Բարեբախտաբար, այդ պահին մոտակայքում է եղել տղամարդու որդին՝ Դալինը։ Քոլեջի ուսանողն ուժեղ ձայն է լսել և վազել դեպի ավտոտնակ՝ գտնելով հորը ծանր վիճակում: Դեռահասը շտապել է օգնել՝ մերկ ձեռքերով բարձրացնելով բեռնատարը՝ թույլ տալով Մեթյուին դուրս գալ թակարդից։
Ուիլկինսոնին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է թոքի պատռվածք և կողոսկրերի կոտրվածք։ Տղամարդը չէր հասկացել, թե ինչպես է իրեն հաջողվել ազատվել, քանի դեռ չի նայել անվտանգության տեսախցիկների ձայնագրություններն ու տեսել է, թե ինչպես է Դալինը բարձրացնում մեքենան։
«Իմ տղան իմ հերոսն է։ Նա փրկեց իմ կյանքը»,- ասել է Մեթյուը: