Թուրքիան F-16 կործանիչներ է ուղարկել Ադրբեջան (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմանպատակային կործանիչներն ընդգրկված են ադրբեջանա-թուրքական համատեղ վարժանքներում, գրում է Report-ը։ Համապատասխան հրապարակումը տեղադրվել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում։
«Երկու եղբայրական երկրների» զինծառայողները կատարել են նախատեսված խնդիրները զորավարժությունների հաջորդ փուլում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին։
Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժություններ։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը երկուշաբթի օրը ժամանել է Ադրբեջան՝ դիտարկելու համատեղ զորավարժությունները։
Զորավարժությունների սցենարի համաձայն՝ ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ջոկատների, ինժեներական զորքերի, հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումները, Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ, իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)