Անհայտ անձը բռունցքով հարվածել է Ալբանիայի նախկին նախագահի դեմքին (տեսանյութ)
ՏեսանյութերԱնհայտ անձը Տիրանայում ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովի ընթացքում բողոքի ցույցի ժամանակ հարվածել է Ալբանիայի նախկին նախագահ, ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սալի Բերիշային։ Այս մասին հայտնում է Kosovo Online-ը։
«Բերիշան, ով գլխավորում էր այսօրվա ընդդիմության բողոքի ցույցը Տիրանայում, ենթարկվել է հարձակման»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պորտալի տվյալներով՝ տղամարդը բռունցքով հարվածել է նրա դեմքին, որից հետո Բերիշայի թիկնապահները բռնել են հարձակվողին։
Բերիշայի կողքով այդ պահին քայլում էր Ալբանիայի մեկ այլ նախկին նախագահ Իլիր Մետան, որը չի տուժել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու