«Կալաշնիկովի» երեք ինքնաձիգ, թմբուկավոր ատրճանակ, հրազենների փամփուշտներ․ ոստիկանությունը հորդորում է
ՏեսանյութերՈստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Մասնավորապես, արձանագրվել են «Կալաշնիկովի» երեք ինքնաձիգի, հայկական արտադրության մեկ ինքնաձիգի, հրացանի, թմբուկավոր ատրճանակի, հրացանի, պայթուցիչներով նռնակների, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։