Խաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոս Զելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբ Անի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում է Մարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում է Երկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչում Ռանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլ Փոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է «Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակը Ես դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղ Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Օլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ 

«Մանկական Եվրատեսիլ»-ի հյուրերին հիացրել է Հայաստանի կազմակերպչական մոտեցումն ու հայերի ջերմ հյուրընկալությունը

Տեսանյութեր

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը հիացած է մրցույթի կազմակերպչական աշխատանքներով: Նրան գրավում են մրցույթը հյուրընկալող կողմի՝ Հայաստանի նախաձեռնած բազմաբովանդակ միջոցառումներն ու հայերի հյուրընկալությունը: Հայկական կողմն էլ նշում է՝ «Մանկական Եվրատեսիլ»-ը փայլուն կազմակերպելու համար համագործակցում են և՛ հայ, և՛ արտասահմանցի բարձրակարգ մասնագետների հետ:

դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Օսթերդալը խոստովանեց՝ ուրախ է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը, որոշակի դժվարություններ հաղթահարելով, կայացել է որպես հրաշալի երիտասարդական ու մանկական մրցույթ: «Ամեն տարի մրցույթի ժողովրդականությունն աճում է, մենք  բազմաթիվ տաղանդավոր արտիստների ենք տեսնում բեմում, մրցույթը գնալով ավելի լավն է դառնում, մասնակիցները՝ ևս»,-նշեց նա:

Օսթերդալի խոսքով՝ իրենք շատ բարձր են գնահատում Հայաստանի գործընկերների կատարած նախապատրաստական աշխատանքը: «Բացման արարողությունը նորություն էր. ես ապշած էի՝ տեսնելով ստեղծագործական միտքը, որակը: Պատվիրակությունների համար կազմակերպված միջոցառումների ծրագիրը գերազանց է:  16 պատվիրակություններն էլ հիացած են, տպավորված են ոչ միայն կազմակերպման որակով, բեմով, այլև այն ջերմ ընդունելությամբ ու հյուրընկալությամբ, որին  արժանացել են: Ըստ իս՝ դա ձեր մշակույթի մի մասն է, ինչը շատ բարձր ենք գնահատում»,-շեշտեց մրցույթի գործադիր ղեկավարը:

Մարտին Օսթերդալը դժվարացավ ասել, թե որ երկրների ներկայացուցիչներն են ֆավորիտ ու շեշտեց՝ բոլոր մասնակիցներն են շնորհալի և հնարավոր չէ կանխատեսել, թե ով կհաղթի:

«Այս մրցույթում միշտ էլ կարևորվել է վոկալը. այդպես եղել է, այդպես մնում է: Լավ ելույթ ունենալու համար պետք է արտառոց կատարում, արտառոց ելույթ, հզոր երգ, վոկալ: Չեմ կարծում, որ դա փոխվել է: Ինձ համար շատ հետաքրքիր է վերջին  տարիներին մրցույթում լեզուների բազմազանությունը: Տեսել ենք շատ պետությունների ներկայացուցիչների, որոնք շատ լավ են ելույթ ունենում իրենց լեզվով: Այդ միտումից ես գոհ եմ»,-ասաց մրցույթի գործադիր ղեկավարը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը մեծ պատիվ է համարում հոբելյանական մրցույթը Երևանում հյուրընկալելը:

Նա նշեց՝ մրցույթի շրջանակում ներգրավել են բազմաթիվ մասնագետների ոչ միայն Հայաստանից, այլև՝ արտերկրից: Այժմ համալիրի տարածքում աշխատում է հազարից ավելի մասնագետ:

«Փորձել ենք յուրահատուկ նշել մրցույթի հոբելյանը և Երևան  ենք հրավիրել մրցույթի հաղթողներին: Նրանցից շատերն են եկել Հայաստան ու ելույթ են ունեցել մրցույթի բացման համերգին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում: Հաղթած մասնակիցները ելույթ են ունենալու նաև բուն մրցույթի ընթացքում:  Հույս ունեմ՝ հանդիսատեսը կհավանի այն համարը, որը պատրաստել ենք, քանի որ երկար ենք աշխատել դրա իրագործման ուղղությամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով հաղորդավար Ռոբին ռոբոտին՝ Հովհաննես Մովսիսյանը շեշտեց, որ նրա մասնակցությունը ցույց է տալիս Հայաստանի տեխնոլոգիական ներուժը:

 «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց  կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է
Ամենադիտված