«Ադրբեջանը պոկվել է Իրանից քաջարական թագավորների ապաշնորհության պատճառով»․ ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալ
ԻրանԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին Twitter-ի իր էջում հիշեցրել է, որ Ադրբեջանը պոկվել է Իրանից «քաջարական թագավորների ապաշնորհության պատճառով»:
«Ադրբեջանի ժողովուրդը հավատացյալ շիա է, որը չի կորցրել իր իսկական շիա համոզմունքները 70-ամյա կոմունիստական իշխանության ճնշման տակ: Որպես կանոն, պետք է լինի իշխանություն, որը հատուկ ուշադրություն դարձնի Ադրբեջանի այս շիա մեծամասնությանը»,- գրել է նա։