Կիևի դատարանը Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիայի մասնակցին դատապարտել է ութ տարվա ազատազրկման (տեսանյութ)
ՏեսանյութերԿիեւի դատարանը Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիայի մասնակցին դատապարտել է ութ տարվա ազատազրկման։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից Միսիր Հասիմլին եւ նրա ընկեր Սուբհան Գուլիեւը դատապարտվել են ութ տարվա ազատազրկման ՝ մարդ առեւանգելու, խուլիգանության եւ զենք պահելու համար։
Դատավարությունը տեւել է ավելի քան մեկուկես տարի։
2021 թվականի հունիսի 8-ին հանցակիցները խնջույք են կազմակերպել Կիեւի ռեստորաններից մեկում։ Այնտեղ ծանոթացել են քաղաքացու հետ, զրույցի ընթացքում պարզվել է, որ նրա մայրը հայուհի է։ Հանցակիցները առեւանգել, ծեծել եւ կողոպտել են տղամարդուն։ Տուժողի անունը չի նշվում։