«Դրանք երջանկության արցունքներ էին». Նարեն՝ «Մանկական Եվրատեսիլ»-ում 2-րդ տեղը զբաղեցնելու մասին (տեսանյութ)
Տեսանյութեր«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի ավարտից հետո Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը լրագրողների հետ հանդիպմանը կիսվեց իր ապրումներով ու տպավորություններով։ Երգչուհին հայտնեց, որ ուրախ է Ֆրանսիայի հաղթանակի համար, իսկ երկրորդ հորիզոնականում հայտնվելուց հետո երջանկության արցունքներ է ունեցել։