Գողացել էին շինարարական գործիքներ. ոստիկանների բացահայտումը
ՏեսանյութերՈստիկանության Աշտարակի բաժին տեղեկություն էր ստացվել, որ դեկտեմբերի 9-ին Աշտարակի թաղամասերից մեկում գողություն է կատարվել: Բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դեպքից մեկ օր անց Աշտարակի Շիրազի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին և գողություն կատարելու կասկածանքով ձերբակալեցին 42-ամյա մի կնոջ:
Ոստիկանությունում նա հայտնեց, որ ավտոտնակը չուներ մուտքի դուռ, ինքն էլ օգտվելով այդ հանգամանքից՝ մտել էր ներս ու գողացել շինարարական գործիքներ:
Համայնքային ոստիկանները պարզել են տուժողի ինքնությունը. նրանից ընդունվել է հաղորդում:
Գողոնը հայտնաբերվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր