Վերջին 30 տարվա ընթացքում և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքն Արցախի հարցում որդեգրել են գրեթե նույն քաղաքականությունը․ Արմեն Այվազյան
ՏեսանյութերՊատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը Կարին Տոնոյանի հետ հարցազրույցում խոսել է աշխարհազորի կարևորության մասին։
«Տեսնում ենք, որ վերջին 30 տարվա ընթացքում և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքն Արցախի հարցում որդեգրել են գրեթե նույն քաղաքականությունը․ երկուսն էլ պահանջել են Հայաստանից դուրս գալ ազատագրված տարածքից, երկուսն էլ հայտարարել են, որ դրանք Ադրբեջանի տարածքն են, երկուսն էլ չեն նպաստել Հայաստանի թռիչքաձև զարգացմանը, ինչպես կարող էին նպաստել»,- ասաց նա՝ նշելով, որ ժամանակ չունենք սպասելու, թե ով պիտի գա՝ մեզ փրկելու համար։
Այվազյանը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է գնալ համընդհանուր պաշտպանության, և ժողովուրդը պետք է գլխովին զինված ու կազմակերպված լինի։
Մանրամասները՝ տեսանյութում։