Երկու ճակատով պետք է կռիվ տանք, թշնամին, օգտվում է սրանց անգործությունից. Իշխան Սաղաթելյան
ՔաղաքականԵրևանում Արցախի աղետը կանխելու պահանջով կազմակերպված բողոքի ակցիայի շրջանակում ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Շուշիի մատույցներում ստեղծված իրավիճակը տեղի է ունեցել երկրի անգործունեության հետևանքով։
«Ռուս խաղաղապահները պետք է ամբողջությամբ իրականացնեն իրենց առաքելությունը, բայց Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր ձեռքերը լվանալ․ սա է ամբողջ խնդիրը»,-ասել է Սաղաթելյանը, ապա հավելել, որ պետք է կռիվ տալ 2 ճակատով, պետք է ցույց տալ դիմադրություն, խառնել բոլոր խաղաքարտերը, իսկ ուժը ժողովուրդն է։
Մանրամասները՝ տեսանյութում։