Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել 

Արդյո՞ք Ադրբեջանի հետ տարաձայնությունները հնարավոր է վերանան մինչև տարեվերջ․ Իրանում ՀՀ դեսպան

Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել «Թասնիմ» լրատվական գործակալությանը:

Դեսպանը, անդրադառնալով Իրան-Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերություններին, ընդգծել է՝ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի անկախությունից ի վեր մշտապես եղել են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններից մեկը:

«Վերջին ժամանակահատվածում մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմը, դրանում ահաբեկչական կազմակերպությունների ներգրավումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից էլ ավելի ցայտուն են դարձնում Հայաստանին և Իրանին ուղղված համատեղ մարտահրավերները, ինչպես նաև առավել քան երբևէ կենսական են դարձնում ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերությունների առավել խորացումը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը»,- ասել է դեսպան Ավագյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե որն է լինելու Հայաստանի փոխադարձ քայլը Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումից հետո, դեսպանը պատասխանել է, որ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության և Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հարցը գործնական փուլ է մտել վերջին երկու տարում:

«Իրանի կողմից Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը հստակ կերպով ընդգծում է Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը ՀՀ-ԻԻՀ ցամաքային կապի ապահովման տեսանկյունից։ Նշված տրամաբանության մեջ հայկական կողմն իր հերթին շահագրգռված է ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսության բացմամբ, ինչի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում Հայաստանի համար Թավրիզն ունի առանձնահատուկ նշանակություն՝ նկատի ունենալով այդ քաղաքի տնտեսական, արդյունաբերական և լոգիստիկ հնարավորությունները։ Հետևաբար, ՀՀ և ԻԻՀ կառավարությունների համատեղ ջանքերով հնարավոր կլինի զարգացնել և ամրապնդել հայ-իրանական սահմանով անցնող հազարամյա երթուղին, որի կարևորության մասին իր խոսքում հիշատակել է նաև Իսլամական հեղափոխության հարգարժան առաջնորդը»,- ասել է դիվանագետը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը և սահմանազատման և սահմանագծման գործընթացին, դեպանն ընդգծել է՝ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, ինչպես նաև իրականացնել սահմանազատման և սահմանագծման գործընթաց:

«Միջազգային հանրության կողմից կա հստակ հորդոր՝ շարժվելու խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն յուրաքանչյուր հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու փոխարեն Ադրբեջանը դիմում է նորանոր սադրանքների:

Նման գործելաոճը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության համար։ Ադրբեջանը իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության հանդեպ՝ շարունակաբար ահաբեկելով տեղի բնակչությանը՝ զուգորդված զինված գործողություններով ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։

Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում անկյունաքարային է տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը»,- մասնավորապես ասել է Իրանում ՀՀ դեսպանը:

Ավագյանի խոսքով՝ Հայաստանը հավատարիմ է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած հանձնառությանը՝ ապահովելու հուսալի ցամաքային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել ավտոճանապարհային և երկաթուղային նոր ուղիների շինարարության հնարավորությունը, սակայն այս ուղղությամբ հայկական կողմի ներկայացրած մի շարք առաջարկներ Ադրբեջանը մերժել է՝ փորձելով զուգահեռներ անցկացնել Լաչինի միջանցքի հետ։

«Այս կապակցությամբ պետք է ընդգծել, որ բացի նրանից, որ Լաչինի միջանցքի գործունեությունը հստակ համաձայնեցված է եռակողմ հայտարարությամբ, այն նաև արտաքին աշխարհի հետ Լեռնային Ղարաբաղի կապի ապահովման միակ և կենսական ուղին է, առանց որի այն կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, ուստի և տեղին չէ որևէ զուգահեռ անցկացնել «Զանգեզուրի միջանցքի» և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրանսպորտային երթուղու միջև»,- պատասխանել է դեսպանը:

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի
Ամենադիտված