Իրանն ավարտել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները
ԻրանԻրանը և ԵԱՏՄ-ն ավարտել են ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները՝ հասնելով համապատասխան համաձայնության՝ հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանի և ԵԱՏՄ քարտուղարության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ ձեռք բերված համաձայնությունը պետք է վավերացվի ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարաններում, ինչպես նաև Իրանում: