Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 3-ին Իրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ես Թուրքիայում ոչինչ չեմ սովորել. Ռուբինյան (տեսանյութ) Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում սկսվել է աղոթքով Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում ՀՀ ԱԺ ընտրությունները հանդիսանում են հայ ժողովրդի կամքի բռնաբարման, գողացված ու խեղաթյուրված քվեի հերթական արտահայտությունը. ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Շրջանային ժողովի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ոսկու գինը հունիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 200 դոլարը «Ռեալ Սոսյեդադը»՝ Արսեն Զախարյանի տրանսֆերի վերաբերյալ «Կրասնոդարի» հետ բանակցությունների մասին Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին 

Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները․ Արցախի ՄԻՊ

Իրան

Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները եւ դրանով իսկ չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  հայտարարություն է տարածել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետեւանքները։

Նա, մասնավորապես, գրել է.

«1. 2022թ. դեկտեմբերի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող ճանապարհը օգտագործվում է միայն մարդկանց եւ Արցախի խաղաղ բնակչության համար նախատեսված ապրանքների փոխադրման համար: Լաչինի միջանցքի արգելափակումը փաստացի նշանակում է շրջափակում 120 000 բնակչություն ունեցող ամբողջ Արցախի համար: Բացի այդ, ճանապարհի արգելափակման պատճառով Արցախի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն եւ Եղծահող համայնքները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ մայրաքաղաք Ստեփանակերտից եւ ամբողջ Արցախից:
Վ

երջին 10 օրվա ընթացքում սա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման երկրորդ դեպքն է: 2022թ. դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ նույն հորինված բնապահպանական պատրվակներով փակել էին Լաչինի միջանցքը: Ռուսական խաղաղապահ զորակազմի ներգրավմամբ ավելի քան երեք ժամ տեւած բանակցությունների արդյունքում ճանապարհը ապաշրջափակվել է:

Քանի որ Լաչինի միջանցքը նախ եւ առաջ հումանիտար նշանակություն ունեցող ճանապարհ է արցախահայության կենսաապահովման համար, դրա փակումը, թեկուզ կարճ ժամանակով, հղի է անդառնալի եւ աղետալի մարդասիրական հետեւանքներով: Հայաստանի Հանրապետությունից Արցախ է ներկրվում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում` հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, միրգ, տնտեսական ապրանքներ եւ այլն: Ներկայումս ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների եւ էներգակիրների մատակարարումը դեպի Արցախ:

Ձմռան ցուրտ պայմաններում շուրջ 1100 խաղաղ բնակիչներ` այդ թվում կանայք, ծերեր եւ 270 երեխաներ, Լաչինի միջանցքում հայտնվել են անորոշ վիճակում` չկարողանալով վերադառնալ Արցախ` իրենց տները եւ ընտանիքների մոտ: Բացի այն փաստից, որ կտրված են իրենց ընտանիքներից, նրանք նաեւ զրկված են կրթության իրավունքից:

Դեպի Արցախ եւ Արցախից դուրս տանող միակ ճանապարհի արգելափակումը նաեւ բժշկական լուրջ ճգնաժամ է ստեղծել Արցախի առողջապահական համակարգի համար: Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի եւ Արցախի առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Լաչինի միջանցքի շարունակական խցանման պատճառով Հայաստանի հանրապետական բժշկական կենտրոններում անհետաձգելի բուժում ստանալու եւ հոսպիտալացնելու կարիք ունեցող ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը անհնարին է դարձել:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին եւ արձանագրել, որ Ադրբեջանի կողմից ներկայումս իրականացվող ահաբեկչական գործողությունների հետեւանքով այդ հիվանդների կյանքին մեծ վտանգ է սպառնում:

Անհերքելի ապացույցներ կան, որ այդ քարոզարշավը կազմակերպված է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Նախ եւ առաջ, Ադրբեջանի այսպես կոչված «բնապահպանական» քարոզարշավը ուղեկցվում է մի շարք ադրբեջանական լրագրողների կողմից, որոնք ապահովում են ընթացիկ գործողությունների ամբողջական լուսաբանում ուղիղ եթերով:

Բացի այդ, լրագրողները անընդհատ սադրում են ռուս խաղաղապահներին եւ խաթարում նրանց առաքելությունը` փորձելով ներխուժել նրանց դիրքերը եւ նույնիսկ քաշքշել նրանց: Նրանցից ոմանք, ովքեր ներկայանում են որպես «բնապահպան» ակտիվիստներ, իրականում որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք ֆինանսավորվում են ադրբեջանական իշխանությունների եւ Ալիեւի հիմնադրամի կողմից: Ավելին, ապացույցներ կան, որ ճանապարհը փակողների թվում կան նաեւ Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, ադրբեջանական կողմը միտումնավոր դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ողջ տարածքում, ինչը 2022թ. փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների կրկնողությունն է, որը հանգեցնում է մի շարք անբարենպաստ հումանիտար հետեւանքների, ինչպիսիք են`

1. գազով ջեռուցվող դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարում,

2. գազով ջեռուցվող պետական գերատեսչությունների եւ կենսական նշանակություն ունեցող հիմնարկների աշխատանքի խաթարում,

3. մարդկանց տները գազով տաքացնելու անհնարինություն,

4. մի շարք տնային տնտեսություններում տաք ջրի բացակայություն,

5. գազով ջեռուցվող հիվանդանոցների աշխատանքի խաթարում,

6. տրանսպորտային միջոցների վառելիքի բացակայություն եւ այլն:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ Լաչինի միջանցքի անխափան շահագործումը, որը հիմնականում ծառայում է մարդասիրական նպատակների համար, երաշխավորված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ:

Եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածում մասնավորապես նշվում է.

«Լաչինի միջանցքը (5կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցությունը եւ միեւնույն ժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»:

Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է հայտարարության դրույթները եւ դրանով իսկ չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Հարկ է նշել նաեւ, որ բժշկական եւ հիվանդանոցային բոլոր պարագաների ազատ փոխադրումը երաշխավորված է նաեւ միջազգային մարդասիրական իրավունքով, մասնավորապես` Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին ժնեւյան IV կոնվենցիայով: Լաչինի միջանցքի արգելափակումը կոնվենցիայի ակնհայտ խախտում է:

Արցախի շրջափակումը առանձին դրվագ չէ, եւ այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ եւ համակարգված քաղաքականության մի մաս, որն ուղղված է արցախցիներին հայրենի հողից իսպառ հեռացնելուն:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երաշխավորված հրադադարի հաստատումից ի վեր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հայտնել է ադրբեջանական կողմի նմանատիպ սպառնալիքների եւ սադրանքների կրկնության մասին: Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը`

1. միտումնավոր եւ բազմիցս հարձակվել է Արցախի ենթակառուցվածքների վրա` նպատակ ունենալով ահաբեկել եւ վախեցնել Արցախի բնակչությանը,

2. շաբաթներով Արցախի բնակչությանը թողել է առանց գազի եւ ջրի մատակարարման,

3. խափանել է սեզոնային գյուղատնտեսական աշխատանքները` թիրախավորելով գյուղացիներին,

4. բարձրախոսներով մշտապես հոգեբանական ճնշումների է ենթարկել իրենց դիրքերի մոտակայքում գտնվող հայկական համայնքների բնակիչներին,

5. փորձել է ապատեղեկատվություն եւ խուճապ տարածել մարդկանց շրջանում` կիբեռհարձակումներ իրականացնելով Արցախի պետական տեղեկատվական ռեսուրսների վրա:

Ադրբեջանի այս անսահման պահվածքի հիմնական պատճառը միջազգային հանրության եւ դրա դերակատարների պատշաճ արձագանքի բացակայությունն է: Միջազգային հանրությունը պետք է անհապաղորեն միաձայն եւ միանշանակ դիրքորոշում ընդունի, ինչպես նաեւ ձեռնարկի հասցեական գործողություններ` դատապարտելու, պատժելու եւ կանխարգելելու Ադրբեջանին շարունակ գործել բացարձակապես անպատժելիության զգացումով եւ հասնել իր վերջնական նպատակին` Արցախի ժողովրդի բնաջնջմանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 3-ին Իրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Լեհաստանը հրաժարվում է Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ՄիԳ-29 ինքնաթիռներից Կարծում եմ՝ ընդդիմադիրները հանցագործություն են կատարել Հայաստանի նկատնամբ. Ռուբինյան (տեսանյութ) Ընդիմության որոշ անդամներ ԿԳԲ-ի ագենտների կրտսեր գործընկերներ են․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)Վենեսուելայի իշխանությունները մահացածներին չեն թաղի զանգվածային գերեզմաններում Ինչի՞ Քըլըչը պիտի չշնորհավորեր ինձ, ՌԴ գործընեկերս էլ է շնորհավորել, ապուշությունը պիտի հիմք ունենա (տեսանյութ)Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու ԱԺ նախագահ դառնալու պարագայում չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ լինել․ Ռուբեն ՌուբինյանԳրոսսին հայտնել է իրանական հարստացված ուրանի հնարավոր գտնվելու վայրը Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ես Թուրքիայում ոչինչ չեմ սովորել. Ռուբինյան (տեսանյութ)Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. ՎարդապետյանԽամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում սկսվել է աղոթքովԹրամփը շնորհավորել է Մասկին` մեկ տրիլիոն դոլար վաստակելու կապակցությամբ Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում ՀՀ ԱԺ ընտրությունները հանդիսանում են հայ ժողովրդի կամքի բռնաբարման, գողացված ու խեղաթյուրված քվեի հերթական արտահայտությունը. ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Շրջանային ժողովի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետՈսկու գինը հունիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 200 դոլարը «Ռեալ Սոսյեդադը»՝ Արսեն Զախարյանի տրանսֆերի վերաբերյալ «Կրասնոդարի» հետ բանակցությունների մասին Ամառային հանգիստ՝ առանց վտանգի․ կանխարգելեք երեխաների ջրահեղձությունը․ նախարարությունը զգուշացնում էՄոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասինՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ (տեսանյութ)ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմԱրմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան ՀՀ-ն առաջատարն է Կովկասում կայուն զարգացման առումով․ ՄԱԿ Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներում France Info․ Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի գործով կասկածյալը ուկրաինացի 30-ամյա կին է Ուղիղ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2500-ը Ուղիղ․ Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԸնտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայտվել (տեսանյութ) Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներՌոնալդուն Պորտուգալիայի հաղթանակից հետո գրառում է արել Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ ՔԿՀուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը Աշոտյանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով. երբ հրապարակումը թողնում են առավոտյան, այսպես է լինում. Մելիքյան (տեսանյութ) Այդ պահին իշխանությանը պետք է եղել Արմենին ազատությունից զրկվել, զրկել են. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցըՆյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել «Հրապարակ». Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում«Հրապարակ». 13 հազարով այս տարի քիչ են եղել«Ժողովուրդ». ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը
Ամենադիտված