Իրանի նավթի նախարարը հոսպիտալացվել է
ԻրանՀինգշաբթի օրը բժիշկները հիվանդանոց են տեղափոխել Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջիին՝ արյան ճնշման անկման պատճառով։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նախարարը գտնվում է բժիշկների հսկողության տակ, վիճակը բարելավվել է։
Լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում։