50-ամյա Դիտա Ֆոն Թիզը կիսամերկ վիճակում պարել է մարտինիի բաժակի մեջ (տեսանյութ)
ՏեսանյութերՀայկական արմատներով ամերիկացի բուռլեսկ պարուհի, մոդել, երգչուհի Հեթեր Սվիտը, ով ավելի հայտնի է որպես Դիտա Ֆոն Թիզ, պարային համար է բեմադրել Բանգկոկում հյուրանոցի բացման ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Դեկտեմբերի 20-ին Բանգկոկում տեղի է ունեցել նոր The Standard հյուրանոցի բացումը։ 50-ամյա կիսամերկ պարուհին մարտինիի բյուրեղապակյա բաժակի մեջ պարային համար է ցուցադրել։ Տեսախցիկների առջև նա կեցվածք է ընդունել կիսաթափանցիկ ներքնազգեստով և թոփլես։