Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և դատապարտելի. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Նախ շնորհակալություն այցի համար: Զգացված եմ: Մենք առիթ ունենում ենք շատ շփվելու: Քիչ է լինում, որ այսպիսի պաշտոնական շփում ունենանք, բայց կարևոր եմ համարում և՛ անձամբ ինձ համար, և՛ հասարակության, ժողովրդի համար:

Մի հանգամանքի վրա եմ ուշադրություն դարձրել՝ հանդիպման ժամանակ ի՞նչ պիտի քննարկենք, ինչի՞ մասին կարող ենք խոսել: Ուզում եմ արձանագրել մի կարևոր հանգամանք, որ տնտեսական առումով կառավարության ձեռքբերումները շատ ակնառու են: Այստեղ Ձեր և կառավարության ներդրումը շատ մեծ է:

Ես անընդհատ հետևել եմ, արդեն ինչ-որ ժամանակ կառավարության անդամ չեմ, բայց մասնագիտական իմ հետաքրքրությունների շրջանակում ասեմ, որ շատ քիչ երկրներ կան, որ այսպիսի հաջողություններ են արձանագրել, շատ քիչ երկրներ կան, որ համաշխարհային տնտեսական ծանր պայմաններում կարողացել են իրենց հնարավորությունները մաքսիմալ օգտագործել: Ես Ձեզ կարող եմ ասել, գնահատական տալ, որ սա պայմանավորված է ոչ թե մեկ տարվա աշխատանքով, այլև վերջին չորս տարիներին կատարած բարեփոխումներով: Սա ուզում եմ, որ նաև Դուք ուղղակի որպես մասնագետի գնահատական ընդունեք, որովհետև ինձ հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է ստացվում, որ մեզ մոտ այսպիսի հաջողություններ ենք ունենում:

Դա պայմանավորված է հիմնականում նրանով, որ մեզ մոտ բիզնեսը հիմնականում ազատվել է բոլոր կապանքներից, ազատ գործում է, որտեղ ցանկանում է, ինչպես ցանկանում է: Կառավարությունը շատ հաջողությամբ կարողանում է իր լծակներն օգտագործել, հատկապես՝ տնտեսական օրենքների առումով, այդ թվում՝ հարկային, և նաև ինչու չէ, վարչական լծակները հնարավորինս հեռու պահելով՝ թուլացնելով:

Եվ մի կարևոր հանգամանք կա, որին ես երազում էի, որ մի օր գա, որ մենք մի երկիր ունենանք, որտեղ գործարարը շահագրգռված լինի պետության հետ աշխատել ավելի ազնիվ, ավելի բաց, հարկերը վճարի: Հիմա, երբ մենք եկող տարի անցնում ենք նաև հարկային էլեկտրոնային հաշվետվությունների, կարծում եմ, դա հնարավորություն է և փորձը երևի ցույց կտա, որ այդտեղ պետք չէ ի սկզբանե մտածել՝ գործարարը, հարկատուն հանցավոր մտածողությամբ են աշխատում: Միշտ այդպես է եղել, Խորհրդային Միությունից եկող:

Հիմա, կարծում եմ, Դուք կարողացել եք փոխել այդ մտայնությունը և եկող տարի բիզնեսն իր պատասխանը կտա լավ իմաստով և մենք կարող ենք արձանագրել հաջողություններ: Այդ առումով, ուզում եմ առիթն օգտագործել, շնորհավորել Ձեզ ձոռքբերումների համար: Հասկանում եմ, որ շատ դժվար ժամանակներ են կառավարության համար: Վերջին իրադարձություններն առավել ևս, բայց համոզված եմ, որ սրանով մեր ուղղուց պետք է չշեղեն, և հիմնականում այս արհեստական դժվարությունները հենց միտված են դրան, որպեսզի շեղվենք և զբաղվենք ավելի կարևոր գործերով, բայց կարծում եմ, որ, Դուք միշտ էլ դա նշում եք, որ բոլոր գործերն են կարևոր, և մենք պետք է բոլոր այդ կարևոր գործերը կարողանանք հաջողությամբ ավարտել»:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ: Շնորհակալ եմ հյուրընկալության համար: Այո՛, Դուք ճիշտ եք նշում, մենք, իրականում, շատ հաճախ ենք շփվում, շատ հաճախ ենք խոսում, քննարկումներ ունենում և՛ Անվտանգության խորհրդի նիստերին, և՛ աշխատանքային խորհրդակցություններին, բայց կարծում եմ, որ նաև այս ֆորմատով աշխատանքային քննարկումները շատ կարևոր են նաև, որպեսզի ժամանակ առ ժամանակ մենք նաև ամփոփենք արդյունքները և առաջիկայի մասին խոսենք:

Կուզեմ շնորհակալություն հայտնել տնտեսական ցուցանիշների վերաբերյալ գնահատականի կապակցությամբ: Իհարկե, դա կարևոր է, և լիարժեք համաձայն եմ, որ տնտեսական աճի հեղինակը, իրականում ոչ թե կառավարությունն է, այլ այն մարդիկ, ովքեր ստեղծում են այդ աճը, այլ բան, որ կառավարությունը պետք է չխանգարի նրանց տնտեսությունը զարգացնելու գործում:

Երկրորդն էլ՝ որտեղ հնարավոր է օգնել և այնտեղ, որտեղ կարող է օգնել և ինչով կարող է օգնել, օգնի: Մենք էլ այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում: Իհարկե, այս առումով, շատ կարևոր է հավասար մրցակցային դաշտի ապահովումը և, իհարկե, նաև կարգավորումը՝ բյուրոկրատական քաշքշուկների կրճատումը, ներդրումային միջավայրի բարելավումը: Այստեղ շատ անելիքներ կան, մենք բազմիցս ենք այդ թեմաներով խոսել: Եվ մենք այդ բարեփոխումների օրակարգին միանշանակ նվիրված ենք:

Իհարկե, անվտանգային միջավայրի հետ կապված հարցերը շատ ավելի մեծ ժամանակ են խլում, հասկանալիորեն: Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և դատապարտելի, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ունենք այն, ինչ ունենք: Իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նման իրավիճակ չպետք է լիներ ընդհանրապես և հույս ունեմ, որ նաև միջազգային մեր գործընկերների ջանքերի և ուղիղ հաղորդակցությունների, նաև որոշակի քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի այս իրավիճակը կարգավորել, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հասնել:

Համոզված եմ՝ այսօր մենք օրակարգի այս բոլոր հարցերը մանրամասն կքննարկենք: Չնայած, կրկին եմ ասում, մենք պարբերաբար հանդիպում ենք, և ես շատ ուրախ եմ ու շնորհակալ դրա համար, որ լիարժեք հաղորդակցություն կա և՛ մեր միջև անձնապես, և՛ նախագահի աշխատակազմի ու կառավարության աշխատակազմի միջև: Դա շատ կարևոր է պատշաճ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը
Ամենադիտված