«Իրանի համբերությունն անսահմանափակ չէ». ԻԻՀ ԱԳՆ
ԻրանԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունները, թե պաշտոնական Թեհրանը «աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին»։
«Մենք միշտ հարգել ենք երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և պարոն Զելենսկին պետք է իմանա, որ Իրանի համբերությունն անհիմն մեղադրանքների նկատմամբ անսահմանափակ չի լինելու»։
Դիվանագետը նաև հավելել է. «Պարոն Զելենսկին պետք է դասեր քաղի այն որոշ երկրների առաջնորդների ճակատագրից, որոնք գոհ էին ԱՄՆ-ի աջակցությունից»։