Շուշիում բացվեց մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նոր շենքը
Վերջին լուրեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին Շուշի քաղաքում մասնակցել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է տարբեր գերատեսչությունների տեղափոխումը Արցախի հինավուրց մշակութային մայրաքաղաք' այն համարելով կարեւոր գործոն Շուշիի հետագա զարգացման համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դա կնպաստի նաեւ պատմական շենքերի պահպանմանը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)