Լեմպարդը, Թերին և Քոուլը կլքեն «Չելսին»
Վերջին լուրեր
Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, «Չելսի»-ն չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը ակումբի ավագ Ջոն Թերիի հետ: Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2013/2014 մրցաշրջանի ավարտին: Բացի այդ ակումբի ևս մեկ վետերան Ֆրենկ Լեմպարդը նույնպես կարող է լքել թիմը՝ արդեն 2013-ի հունվարին:
Չի բացառվում, որ Լեմպարդը տեղափոխվի «Լոս Անջելես Գալաքսի», որտեղ հանդես է գալիս Դեվիդ Բեքհեմը: Լեմպարդի ընթացիկ պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին: Ամենայն հավանականությամբ ակումբը կլքի նաև Էշլի Քոուլը: «Չելսի»-ն պատրաստ է նրան մեկ տարվա պայմանագիր առաջարկել, ինչին համաձայն չէ փորձառու ֆուտբոլիստը: Այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)