Քուվեյթի ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան
Վերջին լուրեր
Քուվեյթի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք բողոքում էին ընտրությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու դեմ, ինչը, վերջիններիս կարծիքով, ուղղված է իշխանամետ թեկնածուների աջակցմանը։ Այս մասին հայտնում է BBC Russian–ը։
Ցուցարարները հավաքվել էին քաղաքի մի շարք շրջաններում և շարժվել դեպի այն շինությունները, որոնցում տեղակայված են երկրի նախարարությունները։
Ոստիկանությունը նախ մի քանի րոպե է տրամադրել ցուցարարներին՝ ցրվելու համար, իսկ այնուհետև կիրառել արցունքաբեր գազ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)