Գվինեա-Բիսաուում հեղաշրջման փորձ է կատարվել
Վերջին լուրեր
Արևմտաաֆրիկյան Գվինեա-Բիսաու հանրապետությունում կիրակի օրը զինվորական զորամասերի վրա հարձակման արդյունքում սպանվել է յոթ զինծառայող։ Այլ մանրամասներ հայտնի չեն: Ռազմական իշխանությունները պնդում են, որ հարձակումը, որի կազմակերպման մեջ նրանք մեղադրել են Պորտուգալիային և Աֆրիկայի այլ պորտուգալախոս երկրների, անհաջող հեղաշրջման փորձ էր. հաղորդում է Радио Свобода-ն։
Նշենք, որ ապրիլին Գվինեա-Բիսաուում՝ նախկին պորտուգալական գաղութում, նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ ռազմական խռովություն։ Իշխանությունն իր վերցրած ռազմական ղեկավարությունը հայտարարել էր, որ երկում վրա է հասել երկամյա «անցումային շրջան», ինչից հետո Աֆրիկյան միությունը, որը խիստ քննադատել էր այն, դադարեցրեց Գվինեա-Բիսաուի անդամակցությունը կազմակերպությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)