«Քաղաքական մոլեկուլներն» ակտիվորեն սկսեցին այլ «նյութերի» մեջ ներթափանցելու մոլեկուլյար շարժման փորձերը
Վերջին լուրեր
Ռոբերտ Մելքոնյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Ես գրել էի, որ մեր քաղաքական դաշտը նմանվել է ճահճի ու երեւի այդ հանգիստ իրավիճակն էր պատճառը, որ սկսվեց դիֆուզիայի օրենքներին բնորոշ գործընթացները: «Քաղաքական մոլեկուլները» ակտիվորեն սկսեցին այլ «նյութերի» մեջ ներթափանցելու մոլեկուլյար շարժման փորձերը...
Միաժամանակ, ճահճացումը տարավ զտման, պարզեցման, բացահայտման... Քաղաքական որոշ «էլեմենտներ» իջան ջրի հատակը, որոշները դեռեւս թպրտում են մակերեսին' աչքները գցած կողքից անցնող նավերին, նավակներին ու պատահական փրկարարներին, իսկ մյուսները դեռեւս հանգիստ, բայց զգույշ թիկնալող են տալիս...
Իսկ ընդհանուր առմամբ, մեր քաղաքական դաշտը նման է նաեւ երփներանգ փետուրներով սիրամարգի, բայց այդ գույների ներկապնակն էլ այդքան հարուստ չէ, միատոն է ու աղքատիկ, բացառությամբ մի քանի դասական, կայացած ու էկզոտիկ գունավոր փետուրների...»


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)