«Ազատ դեմոկրատներ»-ը չեն ներկայացնի «Ժառանգություն»-ը
Վերջին լուրեր
ԱԺ հինգերորդ գումարման հերթական քառօրյայի նիստին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ այսուհետ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը ոչ մի ֆորմատով չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը:
Ի պատասխան Հակոբյանի հայտարարությանը՝ Խաչատուր Քոքոբելյանն իր ելույթի ժամանակ ասաց. «Ես Ռուբեն Հակոբյանին առաջարկել եմ, որ նա հրաժարական տա: Ես այս խմբակցության ներքին խնդիրները չեմ բերում ԱԺ դահլիճ, առաջարկել եմ, որ Զարուհի Փոստանջյանը խմբակցությունը մարմնավորի և ներկայացնի, դա, ինչևիցե, թողնենք. ես հայտարարում եմ այսօր, որ ես և Ալեքսանդր Արզումանյանն այսուհետ, ֆորմալ առումով մնալով խմբակցության անդամ, կներկայացնենք «Ազատ Դեմոկրատների» տեսակետը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)