Թուրքիայում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել 11 լրտես
Վերջին լուրեր
Թուրքիայի ռազմական դատարանը դատապարտել է 11 մարդու, այդ թվում՝ նաև Իրանի երկու քաղաքացու, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ. հաղորդում է MIGnews.com-ը։ Բոլոր նշված անձինք մեղավոր են ճանաչվել, քանի որ Թուրքիայի զինված ուժերի վերաբերյալ գաղտնի տեղեկություն են վաճառել Իրանին։
Ըստ Zaman թերթի հաղորդման՝ դատարանին ներկայացված ապացույցների մեջ կան նաև ձեռագիր գրություններ Թուրքիայի կողմից կատարված ռազմական գնումների վերաբերյալ։ Իրանցիներին նաև չափազանց հետաքրքել են թուրքական Իգդիր գավառում նավթի հանքավայրերը։ Մեղադրյալներից մեկը խոստովանել է, որ նրան հանձնարարված էր լուսանկարել Թուրքիայի ռազմական և ռազմավարական օբյեկտները։ Բոլոր մեղադրյալներն անազատության մեջ կանցկացնեն 20 տարի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)