Բենղազիում ցուցարարները քանդուքարափ են արել հեռուստաընկերության գրասենյակը
Վերջին լուրեր
Ցուցարարների ամբոխը Բենղազիում ներխուժել է արաբալեզու «Ալ Հուռա» հեռուստաընկերության գրասենյակի շենք և անկարգություններ կազմակեպել. հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը։ Հարձակման արդյունքում տուժել են հեռուստաալիքի աշխատակիցները, որոնք ստիպված էին պաշտպանվել ամբոխից՝ վայր ընկնելով շենքի երկրորդ հարկից։
Հեռուստաալիքը նշում է, որ անկարգության կազմակերպիչները՝ ազդեցիկ վարֆալա ցեղի ներկայացուցիչները, դժգոհ էին առ այն, որ «Ալ Հուրա» հեռուստաընկերությունը լուսաբանում էր Բանի Վալիդ քաղաքում տեղի ունեցած բախումները։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Բանի Վալիդում տեղի են ունեցել բախումներ Մուամար Քադաֆիի կողմնակիցների և կառավարական զորքերի միջև, որոնց ընթացքում զոհվել էր 26 մարդ, 200 մարդ՝ վիրավորվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)